Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ժամկետային զինծառայողների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերով պետական հանձնաժողովին։
«Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ Ադրբեջանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հունգարիայի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել 5 հայ զինծառայող»,-ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերի

Աղբյուրը՝ tert.am