Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Հրազդան քաղաքում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Հրազդան) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ արտադրամասի պատերը մաքուր չեն եղել, ունեցել են նորոգման կարիք, սենքերը տեղակայումը չի բացառել հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հոսքայնությունը, արտադրամասը ապահովված չի եղել հանդերձարանով:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: