Շիրակի մարզում սնանկության գործերի կառավարիչը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. 3 վիրավորներից մեկը անչափահաս է
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 50–ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդ Կ. Ախոյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության սնանկության գործերի կառավարիչ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: