«Հայկականճարտարապետությունըև 21-րդդարը» ճարտարապետների համահայկական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետՏիգրանՍարգսյանն ասել , որ ՀՀ նախագահի և կառավարության ծրագրերում կարևոր տեղ է գրավում հայ ժողովրդի հավաքական ուժի ամբողջացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելը։
Նա նաև նշել է, որ 2010թ. Չինաստանի Շանհայքաղաքում տեղի է ունենալու հերթական ցուցահանդեսը, որին պետք է մեր երկիրը ևս ներկայանա։
-Ինչպե՞ս, ի՞նչգործերով, ի՞նչբրենդովպետքէցուցահանդեսումներկայացվիՀայաստաննաշխարհին։Դապայմանավորվածկլինինաևձերառաջարկներով, ձերմտահղացումներով, ձերտեսլականով։Մենքակնկալումենքստանալձերառաջարկությունները։ ԱրդենիսկմենքստացելենքհետաքրքրականնյութերՀայկականաշխարհինորքաղաքիստեղծմանվերաբերյալևայլգաղափարներ,- նշել է ՀՀ վարչապետը։
Ստեղծվելու է Հայկական աշխարհի նոր քաղա՞ք
«Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել , որ ՀՀ նախագահի և կառավարության ծրագրերում կարևոր տեղ է գրավում հայ ժողովրդի հավաքական ուժի ամբողջացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելը։
-Այն Հոգևոր Հայաստանը, Հայկական աշխարհը, որ մենք փորձում ենք կառուցել, պետք է հիմնված լինի նախ և առաջ հայ մշակույթի վրա։ Հայկական ճարտարապետական կոթողներն ազգային գաղափարախոսության հիմնասյուներից են։ Ամեն մի տաճար, պալատ, կամուրջ, ամրոց, վանական համալիր, վիմափոր խորան կամ խաչքար՝ մի յուրօրինակ գաղափարագիր է, մի ժառանգական կոդ, որ դեռ պետք է ուսումնասիրել, ճանաչել ու փոխանցել։
Այս համատեքստում և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ի՞նչ կրթական-դաստիարակչական ծրագրեր ու միջոցառումներ պետք է համատեղ մշակել և իրականացնել, որպեսզի յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ ամրագրվի հայ մշակույթի ժառանգորդը, տերը և պահապանը լինելու գաղափարը։ Կցանկանայի, որ այս նյութը դառնար համաժողովի քննարկման առարկա,- ասել է Տ. Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ 2010թ. Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի է ունենալու հերթական ցուցահանդեսը, որին պետք է մեր երկիրը ևս ներկայանա։
-Ինչպե՞ս, ի՞նչ գործերով, ի՞նչ բրենդով պետք է ցուցահանդեսում ներկայացվի Հայաստանն աշխարհին։ Դա պայմանավորված կլինի նաև ձեր առաջարկներով, ձեր մտահղացումներով, ձեր տեսլականով։ Մենք ակնկալում ենք ստանալ ձեր առաջարկությունները։ Արդեն իսկ մենք ստացել ենք հետաքրքրական նյութեր Հայկական աշխարհի նոր քաղաքի ստեղծման վերաբերյալ և այլ գաղափարներ,- նշել է ՀՀ վարչապետը։