Աշխարհ

29.12.2021 20:50


Գերմանիայում աֆղանցի եղբայրները սպանել են հարազատ քրոջը՝ «արևմտյան կենսակերպի» համար

Գերմանիայում աֆղանցի եղբայրները սպանել են հարազատ քրոջը՝ «արևմտյան կենսակերպի» համար

Գերմանիայում երկու աֆղանցի եղբայրներ մեղադրվում են հարազատ քրոջ սպանության մեջ, որին ցանկացել են «պատժել» արևմտյան կենսակերպի համար, հայտնում է AP-ն։

26 և 22 տարեկան տղամարդիկ մեղադրվում են հուլիսի 13-ին Բեռլինում իրենց 34-ամյա քրոջը խաբեությամբ հանդիպման կանչելու, այնուհետև խեղդամահ անելու և կոկորդը կտրելու մեջ։

Նույն օրը նրանք տաքսիով գնացել են կայարան՝ ճամպրուկով տանելով նրա դին, մեկնել են Բավարիա, որտեղ նրան թաղել են ավագ եղբոր տան մոտ։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ տղամարդիկ ցանկացել են պատժել իրենց քրոջը՝ նրա «արևմտյան կողմնորոշված կենսակերպի համար, որը չի համապատասխանել պատվի և բարոյականության իրենց հնացած պատկերացումներին, ինչպես նաև կնոջ կերպարին»։

Մասնավորապես, նրանք պատրաստ չեն եղել համակերպվել այն բանի հետ, որ նա բաժանվել է ամուսնուց, ում հետ ամուսնացել է 16 տարեկանում, և նոր հարաբերություններ է ունեցել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը