Աշխարհ

29.12.2021 18:40


Քենիայում բորենիների ոհմակը 24 ժամում երկու մարդու է սպանել

Քենիայում բորենիների ոհմակը 24 ժամում երկու մարդու է սպանել

Քենիայում բորենիների ոհմակը 24 ժամում երկու մարդու է սպանել Նայրոբիից ընդամենը 50 կիլոմետր դեպի արևելք գտնվող գյուղում, հայտնում է AFP-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ մոտ 20 բորենիներ Տիկա արդյունաբերական քաղաքի մոտ գտնվող Կամուտի գյուղում հոշոտել են մի տղամարդու, երբ նա վերադառնալիս է եղել աշխատանքից: Զոհին ուղեկցող երկրորդ տղամարդը «հազիվ է փրկվել հարձակումից»։

Առաջին դեպքից ընդամենը 24 ժամ անց բորենիները կրկին հարձակում են գործել։ Գյուղացիները մի ֆերմայում մարդու թարմ գանգ են հայտնաբերել:

«Ոստիկանությունը և Քենիայի Վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցները այցելել են դեպքի վայր և հաստատել են միջադեպը՝ հայտնաբերվել է գանգ, ցրված ոսկորներ և պատառոտված արյունոտ հագուստ»,-հայտարարել է Քրեական հետախուզությունների վարչությունը (DCI)՝ հավելելով, որ դեպքի վայրում բորենիների հետքեր են եղել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը