Քաղաքական

29.12.2021 09:17


«ՔՊ խոհանոց»․ Փաշինյանը կասկածում է բոլորին․ «Հրապարակ»

«ՔՊ խոհանոց»․ Փաշինյանը կասկածում է բոլորին․ «Հրապարակ»

«ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերեւներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսեւորեն այս կամ այն երեւույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված: «ՔՊ խոհանոց»-ի մասին շատերը գիտեն, այն ձեւավորվել է 2018-ին, խմբում ընդգրկված են օրենսդիր եւ գործադիր մարմիններում աշխատող ՔՊ-ականները։ Այս զրուցարանում քննարկումներն են պատճառը, որ հաճախ ՔՊ-ականները միանման տեքստեր են տարածում այս կամ այն երեւույթի հետ կապված՝ քոփի-փեստ անելով:

Սակայն պատերազմից հետո իրավիճակը փոխվեց իշխանության ներսում, եւ 189 հոգու նկատմամբ վստահությունն այլեւս միատարր չէր, ուստի այս խմբին զուգահեռ ձեւավորվել է ՔՊ վարչության անդամներից բաղկացած եւս 2 զրուցարան։ Մեկը՝ մի քիչ ավելի ընդարձակ՝ վարչության եւ ՔՊ վերնախավից բաղկացած, որտեղ փոխանակում են անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա մեսիջներ փոխանցում «խոհանոցին»:

Սակայն քանի որ Փաշինյանն ինչ-որ պահից սկսած սկսել է կասկածել բոլորին, մի հատ էլ շատ ավելի նեղ՝ ամենավստահելիների չաթ են բացել՝ WhatsApp-ում, որտեղ ընդգրկված է 10-11 հոգի՝ Նիկոլ Փաշինյանից բացի, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, եւս մի քանիսը: Այսինքն՝ իշխանությունն ինֆորմացիա տարածելու եռաստիճան համակարգ է ստեղծել՝ ամենավստահելիներ, մի քիչ պակաս վստահելիներ եւ ուսապարկեր։ Այս չաթերում, ասում են, վերջին մեկ տարվա ընթացքում շատ սուր քննարկումներ են եղել, որոնք ոմանց կյանքում ճակատագրական դեր են խաղացել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը