Լրահոս

29.12.2021 09:13


Գյումրիում բախվել են Toyota Rav 4-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության КамАЗ-ը

Գյումրիում բախվել են Toyota Rav 4-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության КамАЗ-ը

Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի բեռնատարը։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․ ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը