Լրահոս

28.12.2021 16:33


Սպանություն Գյումրիում. Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մոր դին՝ պարանոցի մասում կտրած հետքով, հայտնաբերել են հագուստի խանութի սրահում.

Սպանություն Գյումրիում. Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մոր դին՝ պարանոցի մասում կտրած հետքով, հայտնաբերել են հագուստի խանութի սրահում.

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգը ոստիկանություն փոխանցվել է Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, ովքեր ահազանգով ժամանելով, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում, հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր:

Այս խորագրի վերջին նյութերը