Աշխարհ

28.12.2021 18:15


Apple-ը 11 խանութ է փակել Նյու Յորքում COVID-19-ի բռնկման պատճառով

Apple-ը 11 խանութ է փակել Նյու Յորքում COVID-19-ի բռնկման պատճառով

Apple Inc. կորպորացիան հայտարարել Է, որ անորոշ ժամկետով Նյու Յորքում 11 խանութ կփակի այս քաղաքում կորոնավիրուսով հիվանդացության բռնկման պատճառով: Ընկերությունում հավաստիացրել են, որ հետևում են իրադրությանը և միջոցներ են ձեռնարկում իրենց աշխատակիցների ու սպասարկյալների առողջության պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple-ի խանութներ կփակվեն Մանհեթենում, Բրուքլինում, Բրոնքսում և Սթեյթեն-Այլենդում: Գնորդները կկարողանան այս խանութներից իրենց առցանց-պատվերները վերցնել փողոցում:

Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել Է նաև Աննապոլիսում, Մայամիում, Օնտարիոյում և Օտտավայում խանութները ժամանակավորապես փակելու մասին: Միաժամանակ Apple-ը խստացրել Է առևտրի կետեր այցելելու կանոնները. սպասարկյալները պետք Է լինեն դիմակներով:

Ավելի վաղ ընկերությունը դա պահանջել Է միայն այն տարածաշրջաններում, որտեղ իշխանությունները համապատասխան որոշում Էին ընդունել: 2020 թվականի սկզբին ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակի առաջին ալիքի ժամանակ Apple-ն ստիպված Է եղել փակել իր բոլոր խանութները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը