Մեկ տարվա ընթացքում մոտ 3000 մարդ է լքել ՀՀ-ն. հադրութցի
Ոչ պաշտոնական տվյալներով Արցախից տեղահանված 20 հազար մարդ է գտնվում ՀՀ-ում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Հադրութից տեղահանվածներից մեկը։
Նշենք, որ այս պահին Արցախից տեղահանվածները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բարձրաձայնում են իրենց հուզող 4 հարց, այդ թվում իրենց բնակավայրեր վերադառնալու, իսկ մինչ այդ բնակարանով ապահովելու հարցը։
Հադրութից տեղահանվածները նշում են, որ մեկ տարվա ընթացքում մոտ 3000 մարդ է լքել ՀՀ-ն։
«Եթե մեկ տարվա մեջ այդքան մարդ է հեռացել, պատկերացրեք՝ երկու-երեք տարի հետո ինչքան մարդ կհեռանա Արցախից, ու Արցախը կդատարկվի։ Այսօր Արցախի հարցն ամբողջ հայ ազգի հարցն է։ Ակնկալիքը, որ Արցախը պետք է անկախ լինի, իմ կարծիքով՝ դա արդեն ժամանակավրեպ է։ Ժամանակին քաղաքական սխալներ են թույլ տվել և մինչև հիմա Արցախն արդեն պետք է լիներ Հայաստանի անբաժան մասը»,-ասաց հադրութցին։
Նրանց խոսքով Արցախի նախկին նախագահաները ժամանակին արել են այն, ինչ իրենց կարծիքով ճիշտ է եղել, բայց ժամանակը ցույց տվեց, որ նրանք սխալներ են թույլ տվել և ժամանակին պետք է աշխատանքներ տանեին Արցախը Հայաստանի անբաժան մաս դարձնելու համար։

Աղբյուրը՝ pastinfo.am