Քաղաքական

28.12.2021 11:40


Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։

Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի քաղաքապետին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն երեկ քննել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը