WhatsApp-ի մեսենջերում կհայտնվի գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին հենց հավելվածում փնտրել մոտակա ռեստորաններն ու խանութները։ Այս մասին գրում է Gizchina պորտալը։
Հաղորդվում է, որ WhatsApp-ում հասանելի կլինի «Մոտակա հաստատություններ» նոր բաժինը, որտեղ ֆիլտրերի միջոցով հնարավոր կլինի գտնել մոտակայքում անհրաժեշտ վայրը։
Նոր բաժինը մեսենջերում կներդրվի «Բիզնես-կատալոգ» գործառույթն ավելացնելուց հետո, որով հնարավոր կլինի բիզնես-հաշիվներ գտնել։
Պորտալը նշում է նաեւ, որ ապագայում մեսենջերում հնարավոր կլինի պատվերներ կատարել։ Գործառույթի մեկնարկի ամսաթվի մասին առայժմ տեղեկատվություն չկա։
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Աղբյուրը՝ news.am