Թուրքիայում երեխաների դեմ սեռական հանցագործությունների թիվն աճում է
2014-2017 թվականներին սեռական բռնության է ենթարկվել 59.284 երեխա, գրել է BirGün թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հետազոտությունը։
Բռնության ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունը աղջիկներ են եղել, սակայն հաշվարկում եղել է նաև 7.466 տղա։
Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) Ստամբուլի մասնաճյուղի զեկույցի համաձայն՝ վերջին 16 տարիների ընթացքում 18 տարեկանից ցածր մոտ 440 հազար աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել։ Անչափահասների նկատմամբ բոլոր սեռական հանցագործությունների 46 տոկոսը կատարվել է նույն ժամանակահատվածում։
Թուրքիայի հարավում գտնվող Մերսինի համալսարանի դատական բժշկության ամբիոնի հիվանդանոցներից մեկում հետազոտվել է երեխաների սեռական բռնության 1.360 դեպք, իր ուսումնասիրության մեջ պարզել է դոկտոր Էբրու Յաշաթ Աքսայը։ Բռնության ենթարկված երեխաների 81 տոկոսը աղջիկներ են եղել, մինչդեռ զոհերի միջին տարիքը եղել է 13 տարեկան։ Բռնություններն առավել հաճախ տեղի են ունեցել տնային պայմաններում, ընդ որում երեխաների 63.5 տոկոսը սեռական բռնության է ենթարկվել տանը:
Դաժան վերաբերմունքի մակարդակն աճել է ամռան ամիսներին՝ կապված դպրոցների փակման, զբոսաշրջության ավելացման և սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված միգրացիայի հետ:
Դեպքերի ավելի քան 40 տոկոսը գրանցվել է դրանցից մեկ ամիս ավելի ուշ: Ինցեստի 253 դեպքերից հանցագործների 25 տոկոսը եղել են կենսաբանական հայրեր, ևս 12 տոկոսը՝ տուժած երեխաների խորթ հայրերը: Հանցագործների 61 տոկոսը կազմել են հեռավոր տղամարդ ազգականները։
Բոլոր դեպքերի 84 տոկոսում հանցագործները ճանաչել են իրենց զոհերին, իսկ մոտ 10 տոկոսը զոհերին հանդիպել է համացանցի միջոցով:
Երեխաների 52 տոկոսը հետագայում ցույց է տալիս հետտրավմատիկ սթրեսային խանգարման նշաններ:
«Սա այսբերգի գագաթն է»,-ասել է Աքսայը: «Այս թվերը վերցված են մեկ հիվանդանոցից և քրեական ստորաբաժանում հասած դեպքերից»։
Աքսայի խոսքերով՝ շատ երեխաներ չեն գիտակցում, որ իրենց նկատմամբ վատ են վարվում, իսկ շատերը լռում են վախի և ծաղրի պատճառով։

Աղվյուրը՝ news.am