Շրիլանկացիների հետ ամուսնանալ ցանկացող արտասահմանցիները պետք է պաշտպանության նախարարությունից թույլտվություն ունենան
Արտասահմանցիները, ովքեր ցանկանում են ամուսնանալ շրիլանկացիների հետ, պետք է պաշտպանության նախարարության թույլտվություն ունենան՝ ըստ նոր կանոնների, որոնք ընդդիմության կողմից արհամարհանքով և քմծիծաղով են ընդունվել, հաղորդում է AFP-ն:
Նոր կանոնները հաջորդ շաբաթվանից արտասահմանցիներից կպահանջեն առողջական վիճակի մասին տեղեկանք ներկայացնել և նախքան հարսանիքը անվտանգության ստուգում անցնել:
«Մենք տեսել ենք, թե ինչպես են որոշ օտարերկրացիներ ցանկանում ամուսնանալ շրիլանկացիների հետ՝ հետին մղումներով, ինչպիսիք են թմրամիջոցների առևտուրը և փողերի լվացումը»,-տեղական Sunday Times թերթին ասել է գլխավոր ռեգիստր Վիրասեկարան։
Նոր կանոնները քննադատության են արժանացել ընդդիմադիր օրենսդիրների կողմից, որոնք նշել են, որ իշխող ընտանիքի որոշ անդամներ երկքաղաքացիություն ունեն: «Ի՞նչ կասեք կաբինետի կառավարական պորտֆելներին օտարերկրյա քաղաքացիների հասանելիության մասին…»,-Twitter-ում գրել է պատգամավոր Շանակիյան Ռասամանիկամը։
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան դեռևս երկու տարի առաջ ԱՄՆ քաղաքացիություն ուներ։ Իշխանության գալուց հետո նա վերացրեց սահմանադրական այն դրույթը, որն արգելում էր երկքաղաքացիություն ունեցող անձանց մասնակցել ընտրություններին։ Նրա եղբայր և ֆինանսների նախարար Բասիլը շարունակում է ԱՄՆ-ի և Շրի Լանկայի երկքաղաքացի մնալ։

Աղբյուրը՝ news.am