Լրահոս

15.07.2011 10:34


Ավստրիան կանանց իրավունքների պաշտպանների ճնշմամբ փոխում է օրհներգի տեքստը

Ավստրիան կանանց իրավունքների պաշտպանների ճնշմամբ փոխում է օրհներգի տեքստը

Ավստրիան ծրագրում է փոխել պետական օրհներգը, որպեսզի այնտեղ հիշատակվեն հայրենիքի ոչ միայն «մեծ որդիները», այլև «մեծ դուստրերը»։ «Բի–Բի–Սի»–ի փոխանցմամբ՝ Կանաչների կուսակցության ներկայացուցիչն ասել է, թե ճիշտ է՝ կանանց խնդրիների հետ կապված շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնք լուծման կարոտ են, սակայն այս պարագայում խնդիրը խորհրդանիշին՝ պետական օրհներգին է վերաբերում։ Այսպիսով՝ այդ երկրի խորհրդարանը պատրաստվում է հատուկ օրենքով «Մեծ որդիների հայրենիք» արտահայտությունը փոխարինել «Մեծ դուստրերի, մեծ որդիների հայրենիք» արտահայտությամբ։ Այս միտքը կանանց գործերով նախկին նախարարինն է, ով ստացել է նաև մյուս կուսակցությունների աջակցությունը։ Ավստիրայի խորհրդարանն օրհներգը կփոխի աշնանը։

Այս խորագրի վերջին նյութերը