Առուշ Առուշանյանի պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։
Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի քաղաքապետին։
Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում նաև հիշեցրել է, որ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը հրաժարվել է իր ցուցմունքից։
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։00-ին։

Աղբյուրը՝ tert.am