Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը կոնտրաստային ստացվեց։ Որպես հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ նա էականորեն տարբերվեց գործող իշխանության դեմքից՝ Նիկոլ Փաշինյանից։ Տարբերությունն աչք էր ծակում։
Վիրավորական է, իհարկե, Քոչարյանի ու Փաշինյանի միջև համեմատություններ անցկացնելը, բայց մեր իրականությունն է դա ստիպում անել, քանզի Նիկոլը դեռ ղեկավարում է Հայաստանը։
Քոչարյանն՝ ընդդեմ Նիկոլի
Քոչարյանի ասուլիսը տարբերվում էր Փաշինյանի ասուլիսից և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։
Քոչարյանը դասական ասուլիս էր հրավիրել։ Կային ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր տրամադրված լրատվամիջոցներ։ Ներկայացված էր ԶԼՄ–ների ամբողջ սպեկտրը։ Չկար ցենզուրա, չկային սահմանափակումներ։
Նիկոլինը լրիվ հակառակն էր։ Նա պախկվել էր ֆեյսբուքյան ասուլիսի ֆորմատի հետևում։ Նախապես ընտրվել էին հարցերը։ Անգիր էր արվել հարցերի պատասխանը։
Քոչարյանի խոսքի հասցեատերը ներքին ու արտաքին լսարաններն էին, հիմնականում՝ ՀՀ քաղաքացիները։ Նիկոլի խոսքն ուղղված էր Թուրքիային, Ադրբեջանին ու իր նեղ թիմին։ Երեքից էլ նա իր աթոռը պահելու ակնկալիք ունի՝ դրա դիմաց ուզածները տալու պատրաստակամությամբ։
Քոչարյանը խոսում էր խնդիրներից, տալիս դրանց գնահատականը, ներկայացնում խնդիրների լուծման սեփական տարբերակները։ Նիկոլը ասուլիս էր հրավիրել՝ հրապարակավ բավարարելու համար Թուրքիայի, Ադրբեջանի նախապայմանները։
Քոչարյանը խոսում էր անվտանգային հարցերից, Հայաստանի ու Արցախի շահը պաշտպանելու մեխանիզմներից։ Նիկոլն ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։
Քոչարյանը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են՝ իշխանափոխության հասնելու համար, բայց մենաշնորհի չեն ձգտում, այսինքն՝ եթե կլինի մի ուժ, որ ավելի արդյունավետ կիրականացնի իշխանափոխության ծրագիրը, ապա ինքն ամեն կերպ կաջակցի (հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում արևմտաթուրքական շահեր սպասարկողներին)։Նիկոլն ամեն կերպ կառչած է իշխանական աթոռից, քանզի վախենում է։ Վախենում է պատժվելուց, վախենում է թալանի հնարավորությունը կորցնելուց։ Նիկոլը վախենում է։ Ի դեպ, այս հարցում էլ կոնտրաստը մեծ է։
Քոչարյանի մոտ կա զրո վախ։ Նիկոլը վախենում է կրկին վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է։
Նիկոլը փախչում է սեփական անցյալից ու ապագան պատկերացնում թուրքական աջակցությամբ։ Քոչարյանը հպարտ է իր անցյալով ու ապագան տեսնում է հայկական միջավայրում։
Ռոբերտ Քոչարյանի կոնտրաստային ասուլիսը
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը կոնտրաստային ստացվեց։ Որպես հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ նա էականորեն տարբերվեց գործող իշխանության դեմքից՝ Նիկոլ Փաշինյանից։ Տարբերությունն աչք էր ծակում։
Վիրավորական է, իհարկե, Քոչարյանի ու Փաշինյանի միջև համեմատություններ անցկացնելը, բայց մեր իրականությունն է դա ստիպում անել, քանզի Նիկոլը դեռ ղեկավարում է Հայաստանը։
Քոչարյանն՝ ընդդեմ Նիկոլի
Քոչարյանի ասուլիսը տարբերվում էր Փաշինյանի ասուլիսից և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։
Քոչարյանը դասական ասուլիս էր հրավիրել։ Կային ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր տրամադրված լրատվամիջոցներ։ Ներկայացված էր ԶԼՄ–ների ամբողջ սպեկտրը։ Չկար ցենզուրա, չկային սահմանափակումներ։
Նիկոլինը լրիվ հակառակն էր։ Նա պախկվել էր ֆեյսբուքյան ասուլիսի ֆորմատի հետևում։ Նախապես ընտրվել էին հարցերը։ Անգիր էր արվել հարցերի պատասխանը։
Քոչարյանի խոսքի հասցեատերը ներքին ու արտաքին լսարաններն էին, հիմնականում՝ ՀՀ քաղաքացիները։ Նիկոլի խոսքն ուղղված էր Թուրքիային, Ադրբեջանին ու իր նեղ թիմին։ Երեքից էլ նա իր աթոռը պահելու ակնկալիք ունի՝ դրա դիմաց ուզածները տալու պատրաստակամությամբ։
Քոչարյանը խոսում էր խնդիրներից, տալիս դրանց գնահատականը, ներկայացնում խնդիրների լուծման սեփական տարբերակները։ Նիկոլը ասուլիս էր հրավիրել՝ հրապարակավ բավարարելու համար Թուրքիայի, Ադրբեջանի նախապայմանները։
Քոչարյանը խոսում էր անվտանգային հարցերից, Հայաստանի ու Արցախի շահը պաշտպանելու մեխանիզմներից։ Նիկոլն ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։
Քոչարյանը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են՝ իշխանափոխության հասնելու համար, բայց մենաշնորհի չեն ձգտում, այսինքն՝ եթե կլինի մի ուժ, որ ավելի արդյունավետ կիրականացնի իշխանափոխության ծրագիրը, ապա ինքն ամեն կերպ կաջակցի (հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում արևմտաթուրքական շահեր սպասարկողներին)։ Նիկոլն ամեն կերպ կառչած է իշխանական աթոռից, քանզի վախենում է։ Վախենում է պատժվելուց, վախենում է թալանի հնարավորությունը կորցնելուց։ Նիկոլը վախենում է։ Ի դեպ, այս հարցում էլ կոնտրաստը մեծ է։
Քոչարյանի մոտ կա զրո վախ։ Նիկոլը վախենում է կրկին վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է։
Նիկոլը փախչում է սեփական անցյալից ու ապագան պատկերացնում թուրքական աջակցությամբ։ Քոչարյանը հպարտ է իր անցյալով ու ապագան տեսնում է հայկական միջավայրում։
Կորյուն Մանուկյան