Լրահոս

27.12.2021 21:07


Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ

Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ

2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։

Համաձայն միջոցառումների պլանի դեկտեմբերի 25-26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ խստացված վերահսկողական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 840 հատ սիգ տեսակի ձուկ:

Առգրավված ձուկը հանձնվել է Պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Տեսչական մարմինը հորդորում է սիգի ձվադրման ժամանակահատվածում զերծ մնալ ապօրինի որս կատարելուց։

Այս խորագրի վերջին նյութերը