Վրաստանում Առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Զուրաբ Ազարաշվիլին
Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնում Էկատերինե Տիկարաձեին կփոխարինի Զուրաբ Ազարաշվիլին։ Զուրաբ Ազարաշվիլիին այս պաշտոնում առաջադրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ կայացած ճեպազրույցում։
«Ինչպես գիտեք, Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել, և ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան։ Այսօր ներկայացնում ենք առողջապահության նոր նախարար Զուրաբ Ազարաշվիլիին։ Նա բիզնեսի կառավարման մագիստրոս է, ունի ֆինանսական կառավարման մեծ փորձ։ Ուժեղ մենեջեր է։ Սրանում մենք փորձարկեցինք ու համոզվեցինք, երբ ես պաշտպանության նախարար էի։ Զուրաբ Ազարաշվիլին այն ժամանակ ղեկավարում էր «Դելտա»-ն և «Թբիլավիամշենի»-ն: Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, օրինակ՝ վրացական ավիացիայի վերականգնումը։ Նաև բազմաթիվ այլ նախագծեր՝ կապված մեր պաշտպանական ուժերի հզորացման հետ և այլն։
Զուրաբ Ազարաշվիլին շատ պարկեշտ, կիրթ մարդ է, նա մեծացել է բժշկի ընտանիքում։ Նա քաջատեղյակ է, թե ինչ խնդիրներ կան բնակչության առջև։ Ցանկանում եմ Զուրային հաջողություն մաղթել։ Հինգ երեխաների հայր է և կարծում եմ, որ շատ հաջողակ նախարար կլինի։
Այստեղ ես կցանկանայի նշել, թե որքան կարևոր է նման փորձառու կադրային նախարարի նշանակումը ընդհանրապես նման հսկայական նախարարության ղեկավարման գործում։ Նախարարության բյուջեն կազմում է մոտ վեց միլիարդ լարի։ Սա ընդհանուր բյուջեի գրեթե մեկ երրորդն է, և, բնականաբար, մեզ շատ փորձառու կադրեր էին անհրաժեշտ այս ուղղությամբ»,-ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինքը՝ Զուրաբ Ազարաշվիլին, շնորհակալություն է հայտնել վարչապետին հայտնած վստահության համար։
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է կառավարել մեծ մարտահրավերներով լի նախարարություն։ Բայց ես վստահ եմ, որ ձեր աջակցությամբ, կառավարական թիմի աջակցությամբ մենք կկարողանանք կարճաժամկետ հեռանկարում հասնել շոշափելի և նշանակալի հաջողությունների»,-ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Զուրաբ Ազարաշվիլին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Նա մինչև այս տարվա փետրվարի 2-ը եղել է Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրենը։ Նա զբաղեցրել է նաև «Թբիլավիամշենի» գլխավոր տնօրենի պաշտոնը։ Բացի այդ, տարբեր տարիներ աշխատել է կոմերցիոն կառույցներում։
Հիշեցնենք, որ Էկատերինե Տիկարաձեն առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին հայտարարել էր դեկտեմբերի 9-ին։