2230 գրամ և նոր ռեկորդ. Ֆրանսիայում որսացել են աշխարհում ամենախոշոր ոստրեն
Ֆրանսիայի արևմտյան գտնվող Կարանտեկ կոմունայի ափերին որսացել են աշխարհում ամենամեծ ոստրեն:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գտածոյի զանգվածը կազմում է 2230 գրամ: Այն մի քանի տասնյակ գրամով ավելի ծանր է նախորդ ռեկորդակրից, որը նույնպես այդ լողափում է հայտնաբերվել: Համեմատության համար նշվում է, որ ամենախոշոր ոստրեները, որոնք հնարավոր է գնել սովորական չուկայում, որպես կանոնա, 150 գրամից փոքր-ինչ ծանր են լինում:
«Ոստրեների նոր թագավորի» խեցու չափսերը կազմում են 26.5 սմ երկարություն, 13 սմ լայնություն և 10 սմ հաստություն: Հսկային որսած Les Huitres de Pen al Lann ընկերությունը կարծում է, որ խեցեմորթը մոտ 15 տարեկան էր: Ընկերության ներկայացուցիչ Գրեգ Բերդերը հայտնել է, որ այս տարի կարողացել է մի քանի նմուշ որսալ, որոնց քաշը գերազանցում էր մեկ կգ-ը:
Բերդերի խոսքով՝ նույնիսկ նման չափսերի պարագայում ոստրեն ուտելի է: Այն Սուրբ Ծնունդի համար ձեռք է բերել տեղի հաստատություններից մեկը, սակայն վաճառքի գինը չի հաղորդվում: Նման խեցին բացելու համար ոստրեի համար նախատեսված սովորական դանակը չի բավարարի: Մասնագետները խորհուրդ են տվել մուրճ օգտագործել կամ պարզապես եփել այն վառարանում, որն ավելի անվտանգ է:

Աղբյուրը՝ tert.am