Քաղաքական

27.12.2021 12:40


Ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք հայկական կողմի հետ. Զաս

Ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք հայկական կողմի հետ. Զաս

Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և մշտական կապի մեջ ենք գտնվում հայկական կողմի հետ: Օրերս վերադարձել եմ Երևանից, որտեղ երկրի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել եմ տիրող իրավիճակը: Այս մասին Союзники.ОДКБ պարբերականին տցած հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, և կողմերի համաձայնությամբ, գործնականում միջնորդի դեր է ստանձնել՝ արյունահեղ պատերազմի հետևանքները կարգավորելու հարցում: Այդ ջանքերը Ռուսաստանին թույլ են տվել դադարեցնել մարտական գործողությունները, մեծ թվով կյանքեր փրկել և կարճ ժամկետներում վերականգնել ռազմական գործողություններից տուժած շրջանները, բնակիչներին ապահովել սնունդով, հագուստով և դեղամիջոցներով:

ՀԱՊԿ-ում վստահ են, որ սահմանամերձ հարցերով տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Կազմակերպությունն աջակցում է նոյեբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված մտադրությունը սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած քայլերն՝ ուղղված իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Դա համարում ենք միակ ելքը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը