Լրահոս

27.12.2021 11:02


Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը

Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ թալանել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ (Վարուժան) Ադամյանին:

Վերջինս դեկտեմբերի 22-ին, դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են պայուսակը:

Պայուսակի մեջ եղել է ՀՀ ոստիկանության նախկին պետերից մեկի կողմից իրեն պարգևատրած ՏՏ տիպի ատրճանակը, թույլտվության վկայականը, անձը հաստատող փաստաթուղթ և գումար:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը