Տավուշի մարզում Nissan Tiida-ն հայտնվել է Աղստև գետում. կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգննությունն են ցուցաբերել:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հրշեջ-փրկարարաները մտել են գետը և հոսաքանզրկել ավտոմեքենան, սակայն այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ճանապարհի այդ հատվածում բացակայում են պաշտպանիչ բենտոնե արգելապատնեշները և եթե դրանք լինեին, ապա հնարավոր է, որ մեքենան բախվեր դրանց ու չհայտնվեին գետում: