Քաղաքական

27.12.2021 10:04


Ադրբեջանցիները շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)

Ադրբեջանցիները շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)

Facebook-ի և Telegram-ի ադրբեջանցի օգտատերերը շարունակում են ակտիվորեն աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքականությանը։

Ինչպես գիտեք, Փաշինյանը ելույթ է ունեցել դեկտեմբերի 24-ի ասուլիսում, որտեղ պատասխանել է նախապես ընտրված հարցերին, և եթե հակիրճ ներկայացնեք ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իր արտահայտած մտքերից մեկը, Փաշինյանն ասաց, որ «2016 թվականից սկսած ԼՂ կարգավիճակի թեման անցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման ոլորտ, իսկ Անվտանգության խորհուրդն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս դեռևս 1993 թվականին»: Նիկոլ Փաշինյանի խոսքի էությունն այն էր, որ նա, վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձեւը, փաստացի «Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»։

Այս խոսքերը հակազդեցություն են առաջացրել հենց Արցախում։

Նիկոլի խոսերը գրեթե անմիջապես թարգմանվել են ադրբեջաներեն եւ ռուսերեն, ինչը դարձել է ադրբեջանական համացանցում բուռն քննարկումների առիթ, այդ թվում՝ ադրբեջանական ամենահայտնի Telegram ալիքներից մեկում՝ «Девичья Башня»-ում։

Ադրբեջանցիները աջակցություն են հայտնել Փաշինյանին՝ ակնկալելով, որ նա «կխեղդի ղարաբաղցի անջատողական տականքներին»։

Մանրամասները՝ Zham.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը