Քաղաքական

26.12.2021 20:17


ԱՀ ԱԺ-ն քննարկելու է Արցախի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը

ԱՀ ԱԺ-ն քննարկելու է Արցախի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նիստի օրակարգում է եղել «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցը։

Ըստ աղբյուրի՝ խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Այս խորագրի վերջին նյութերը