Լրահոս

26.12.2021 10:50


էջմիածնում բախվել են Opel-ն ու ВАЗ 21012-ը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է

էջմիածնում բախվել են Opel-ն ու ВАЗ 21012-ը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Դեկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի և Ալավերդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարեն Խ.-ի վարած Opel մակնիշի և 43-ամյա Արկադի Գ.-ի վարած ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Արկադի Գ.-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 15-ամյա Ապավեն Գ.-ն և 22-ամյա Արտաշ Ա.-ն տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը