«Այստեղ ոչ թե իր հայտարարություններն են վտանգավոր, այլ այն, որ այդ մարդը շարունակում է երկիր ղեկավարել ու որոշել երկու հայկական պետությունների ճակատագիրը». Մետաքսե Հակոբյան
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։ Այստեղ նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։
«Ես սրա մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ և նաև նախկինում բանակցությունների մասնակցած շրջանները գոնե այս մասով հաստատել եմ։ ԼՂ ինքնավար մարզը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև այնտեղ այն փաստի բերումով, ամեն դեպքում դա բանակցություններում արձանագրված է, որ ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։
Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂՀ կարգավիճակի վերջնական ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին։ Ի՞նչ է նշանակում՝ ողջ բնակչություն, նշանակում է՝ ոչ միայն հայկական բնակչություն, այլև ադրբեջանական բնակչություն։ Ես նախկինում մի քանի անգամ գոյություն ունեցած բանակցային գործընթացի վերաբերյալ իմ վերապահումները արտահայտելիս նաև շեշտադրումներ եմ արել։ Ենթադրենք, ինչու եմ ասում՝ ենթադրենք, որովհետև դա փաստ չէ, և եթե այդպես լիներ, ենթադրենք՝ այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեր նաև ԼՂ ադրբեջանցի բնակչությունը։ Ենթադրենք՝ ադրբեջանցիները պիտի մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում էր հայկական կողմը, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենք էլ կարո՞ղ էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի հարաբերություններ պիտի առաջանային։ Այս համատեքստում ԼՂ տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պիտի արձանագրվեր»,-իր առցանց վերջին ասուլիսում վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը վերաբերող հարցին նախ պատասխանեց, թե ադրբեջանամետ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը ոչ թե նոր խնդիր է լուծում, այլ իր առջև դրված խնդիրների լուծման շարունակությունն է առաջ տանում, քանի որ նրա մոտ վաղուց Արցախի Հանրապետություն հասկացություն չկա։
«Արցախն իր համար արդեն որպես միավոր է, և գուցե Արցախ չի եղել բանակցություններում, բայց Արցախի Հանրապետության բոլոր նախագահները ոչ ուղիղ, բայց միշտ մասնակցել են այդ բանակցություններին։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները առանց Արցախի նախագահների հետ խորհրդակցության, որևէ բանակցության չեն գնացել, և այդ ամենի արդյունքում նրանք արտահայտել են արցախահայության ու Արցախի ղեկավարների կամքը։ Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, եկավ Արցախ գոռգոռաց, թե Արցախը Հայաստան է, և վերջ, մեզ ներքաշեց պատերազմի մեջ, կոտորեց մեր տղաներին, հետո հանձնեց մեր հայրենիքը և դա արեց միայնակ՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայրենիքը հանձնելուց հետո, այսօր էլ շարունակում է նույն գործընթացը, քանի որ ամեն ինչ ներվեց նրան՝ արդյունքում առ այսօր շարունակում է ղեկավարել երկիրը ու առհասարակ խոսել Արցախից։
Մետաքսե Հակոբյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանից այլ բան չէր էլ սպասում, նրա ասածներից ո՛չ զարմացել, ո՛չ էլ զայրացել է, միայն զարմանում է, որ մարդը, որը Ալիևի հետ աշխատում է, որպեսզի կործանի Արցախն ու Հայաստանը՝ դեռ ղեկավարում է Հայաստանը, ամենամեծ վտանգը հենց դա է։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը փաստացի ձեռքերը լվաց ու քաշվեց Արցախից, իսկ այս տարվա դեկտեմբերի 10-ին թեման վերջնականապես փակեց։ Հենց նրա ձեռամբ այսօր Արցախը որևէ քաղաքական գործընթացում չկա։ Այնպես որ, այստեղ ոչ թե իր հայտարարություններն են վտանգավոր, այլ այն, որ այդ մարդը շարունակում է երկիր ղեկավարել ու որոշել երկու հայկական պետությունների ճակատագիրը, սա ցեղասպանություն է։ Մինչև մեր ազգը չգիտակցի, որ սա ցեղասպանություն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, և այս ամենի դեմը չառնի, Փաշինյանը շատ արագ կհասնի իր բոլոր նպատակներին, ինչը Ալիևի հետ ծրագրավորել են»,-հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր այս բոլոր հայտարարություններով փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Ադրբեջանին ու Ալիևին, ճիշտ այնպես, ինչպես նախկինում հայտարարում էր, թե Արցախի հարցը պետք է այնպես լուծվի, որ ընդունելի լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովուրդների, այլև Ադրբեջանի համար։ Այս ամենին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը բավարարում է նաև սեփական ամբիցիաները և բոլորին հետ է տանում 1988 թվականից առաջ, երբ Արցախում, ցավոք, հայն ապրում էր թշնամու հետ կողք կողքի՝ գիտակցելով, որ չպետք է լքի իր հայրենիքը, պիտի ապրի այնքան, մինչև հարցն իր ձեռքով լուծի, ինչը կարողացավ անել։
«Նիկոլ Փաշինյանը կոտորեց մեր երեխաներին, հիմա դրան ավելացնում է նաև այն, որ 30 տարի, երբ մեր սերունդն իր երիտասարդությունը նվիրեց Արցախին, ջնջում է այն ամենը, ջնջում բոլորիս կյանքը։ Այս ամենն նրան թույլ է տրվել մեր իսկ ժողովրդի ձեռքով, որը լուռ ու հնազանդ ենթարկվում է թուրք-ադրբեջանական գործակալին»,-նշեց արցախցի պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ էլ, թե 2016 թվականին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, Մետաքսե Հակոբյանը հակադարձեց՝ բանակցային գործընթացը երբեք այնքան վատ չի եղել, որքան 2018 թվականից հետո։
«Մասնավորապես պետք է հիշենք, թե Ապրիլյան պատերազմը քանի օր տևեց, 3 օր, իսկ 4-րդ օրը ՀՀ երրորդ նախագահը կարողացավ այն կանգնեցնել, բանակցային գործընթացն այդքան ուժեղ էր։ Պատերազմը կարողացավ կանգնեցնել, որովհետև կար բանակցային գործընթաց, կար դիվանագիտություն, ինչը մենք չտեսանք վերջին պատերազմի ժամանակ։ 2018 թվականին արդեն բանակցային գործընթաց չկար, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ու հայտարարեց, որ ինքը զրո կետից է սկսում բանակցությունները, այսինքն՝ սեփական կետից։ Երևի հիմա եք, չէ՞, հասկանում, թե իր կետ ասելով՝ ինքն ինչ նկատի ուներ։ Ինքը նկատի ուներ՝ հանձնել Արցախը, տալ Սյունիքը և կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։
Իսկ ո՞վ ասաց, որ միջազգային հանրությունն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, թող Փաշինյանը ցույց տա որևէ միջազգային փաստաթուղթ կամ պաշտոնական հայտարարություն։ Նման բան չկա, միայն բանակցային գործընթացով է, որ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի, բայց ոչ այս մարդկանց դեմքերով, նրանք միայն հիշեցնում են պարտություն, դավաճանություն, որոնց հետ միջազգային հարթակներում որևէ մեկը չի կարող նստել ու բանակցել»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։