Աշխարհ

25.12.2021 21:50


Netflix-ում թողարկված դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմը քննադատել են անփութության եւ պարզության համար

Netflix-ում թողարկված դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմը քննադատել են անփութության եւ պարզության համար

Netflix սթրիմինգային ծառայությունում թողարկված «Մի նայիր վերև» կատակերգությունը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Լեոնարդո դի Կապրիոն և Ջենիֆեր Լոուրենսը, ցածր վարկանիշ է ստացել Rotten Tomatoes գրախոսությունների հավաքման կայքում։

Ադամ Մաքքեյի ֆիլմին առայժմ «թարմության» 55%-ն են ներկայացրել։ Այն ֆիլմն է հաջողված համարվում, որը հավաքում է ավելի քան 60%, այսինքն, դրական գրախոսությունների քանակը պետք է զգալիորեն գերազանցի կեսը:

The Wall Street Journal-ից Ջո Մորգենշտերնը գրել է, որ ֆիլմի հետաքրքիր գաղափարը «կորչում է անփույթ, անկանոն ներկայացման մեջ, որը գրեթե բոլորին դարձնում է անգործ, պարզեցնում է այն ամենը, ինչին դիպչում է՝ դառնալով փնթփնթոցի մաս, որը ծաղրի է ենթարկվում»։

Sydney Morning Herald-ի Սանդրա Հոլն ափսոսում է, որ սև հումորի բոլոր ասպեկտները, որոնք ֆիլմի հիմքն են, այդպես էլ անիրագործելի են մնում: «Ես միշտ ցանկացել եմ, որ ֆիլմը հայտնվի Արմանդո Իանուչի («Ստալինի մահը», «Փոխնախագահը»), երգիծաբանի ձեռքում, ով ունի բոլոր տաղանդները, որպեսզի ամեն ինչ ստացվի»,-գրել է նա:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը