Լրահոս

25.12.2021 11:30


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 379-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել:

Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 5 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9440-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 328 է, ընդհանուր առողջացածներինը՝ 330 311, փաստացի բուժվողներինը՝ 4628: Մեկ օրում արվել է 7084 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 530 000 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը