Քաղաքական

24.12.2021 22:32


Հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը. Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը

Հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը. Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ դեկտեմբերի 24–ին, Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ավագանու հարգելի՛ անդամներ,

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակից արձանագրում ենք մի քանի փաստեր.

1. ինչ-որ ուժեր համայնքը տանում են կոլապսի՝ երբեք չմտածելով խոշորացված համայնքի ճակատագրի մասին (չկա բյուջե, հաստիքացուցակ, առաջիկա ծրագրերի քննարկում),

2. այդ ուղղորդող մարդիկ կամ ուժերը խտրականություն չեն դնում գործողությունների մեջ՝ սկսած քրեա-իրավական ահաբեկչությունից, մինչեւ դատա-իրավական համակարգի տոտալ անօրինականություն,

3. օգտագործում եւ մինչեւ վերջ ստորացնում են ում պատահի՝ ոմանց իրենց կամքով, ոմանց՝ ըստ պահանջի,

4. մեր աչքի առջեւ քաղաքական, մարդկային շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը: Նրան որոշել են խայտառակել մինչեւ վերջ եւ անվերադարձ (надо позориться до конца):

Բայց մենք միեւնույն է՝ վանաձորցու որեւէ քվե չենք արժեզրկելու եւ տեր ենք կանգնելու մեր համաքաղաքացիների ու խոշորացված համայնքի բնակիչների ընտրությանը:

Աստված առաջ: Մենք չենք հուսահատվում եւ հավատով դեպի արդարությունն ու օրինականությունը՝ համբերատար սպասում ենք»,–ասվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը