Մոսկվայում հանդիպել են ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչները
Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչները Մոսկվայում անցկացրել են առաջին հանդիպումը ԼՂ զինված հակամարտության ավարտից հետո, որի ժամանակ քննարկել են երկու երկրի ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև լարվածության մեղմանն ուղղված միջոցները, պայմանավորվել են շարունակել շփումը 2022 թվականին»,-ասել է գործակալության աղբյուրը:
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։