Լրահոս

24.12.2021 18:24


Արա Ղազարյանը՝ ԱՆ-ի մասին. Պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու

Արա Ղազարյանը՝ ԱՆ-ի մասին. Պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու

Հայտնի իրավաբան Արա Ղազարյանը, որ բազմաթիվ անգամներ պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների շահերը ՄԻԵԴ-ում, արձագանքել է ԱՆ ներկայացուցչի հայտարարությանը.

«Քաղաքացին կարող է ազդարարել իր հաղթանակի մասին ընդդեմ պետական մարմնի։ Բայց պետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու, քանի որ պետությունը չի կարող հաղթել ինքն իրեն»։

Հիշեցնենք, որ ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հայտարարել է.

«Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թետ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ:

Իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը, Սահմանադարական դատարանի որոշմամբ, դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից»։

Այս խորագրի վերջին նյութերը