Լրահոս

14.07.2011 16:54


Ռոբերտո Կառլոսը 2013–ին կդառնա «Անժի» ֆուտբոլային ակումբի նախագահ

Ռոբերտո Կառլոսը 2013–ին կդառնա «Անժի» ֆուտբոլային ակումբի նախագահ

Մախաչկալան ներկայացնող «Անժի» ֆուտբոլային ակումբի բրազիլիացի պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ 2013–ին պատրաստվում է ավարտել իր ելույթները «Անժի»–ում և դառնալ ակումբի նախագահ։

Իմ պայմանագիրը դեռ 2 տարի կգործի, այնուհետև ես կավարտեմ իմ կարիերան և կդառնամ ակումբի նախագահ,– բրազիլիական թերթերից մեկին անկեղծացել է ֆուտբոլիստը։

Բրազիլիացի ֆուտբոլիստի խոսքերով՝ դեռ «Անժի» տեղափոխվելու բանակցութունների ժամանակ ակումբի սեփականատեր Սուլեյման Քերիմովի հետ եղել էր պայմանավորվածություն, որ 2013–ին նա կդառնա ակումբի նախագահ։

Ռոբերտո Կառլոսն աշխարհի 2002թ. առաջնության չեմպիոն է, Ամերիկայի գավաթի երկակի չեմպիոն, 1997–ին նվաճել է Կոնֆեդերացիայի գավաթը, իսկ 2010-ին ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ։

Այս խորագրի վերջին նյութերը