Մեկնաբանություն

24.12.2021 17:16


Նիկոլը վերցրել է Էդմոնի «անձնագիրն» ու նրան հանել «տռաս»

Նիկոլը վերցրել է Էդմոնի «անձնագիրն» ու նրան հանել «տռաս»

Նիկոլ Փաշինյանը քաղաքական թրաֆիկինգի է ենթարկել իր երբեմնի դաշինքային գործընկերոջն ու հաճախորդաց հարեմի նախկին կոլեգային՝ Էդմոն Մարուքյանին։

Նիկոլը Էդմոնին դարձրել է Դոդի Նիկոլի Պետոյի հաղորդման ծաղրածու ու դիմացը բազում ծառայություններ է պահանջում։ Էդմոնն էլ՝ որպես ստաժավոր հաճախորդ, անում է այն, ինչ պահանջում են ու դեռ մի բան էլ ավելի։ Այդպես պատվիրատուին կարող են տրվել միայն քոքված պուտանկեքը, որոնք սկզբում չեմուչում են անում, թե բա ամեն ինչ կտամ, բայց առանց «մանեթ», բայց վերջում «մանեթն» էլ են անում, մյուս բաներն էլ։

Էդմոնը «թրաֆիկինգի» է ենթարկվել ամենադաժան ձևով։ Պատկերավոր ասած՝ անձնագիրը ձեռքից վերցրել են ու հանել «տռաս»։ Տվյալ դեպքում՝ Վանաձորի «տռաս»։

Նիկոլն՝ ընդդեմ վանաձորցիների

Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում ու կարևոր տեղերում Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է։ Նիկոլը դրանից հետո գնում է հետընտրական կեղծիքների՝ օգտագործելով բոլոր ապօրինի լծակները։ Սկսած՝ կրիմինալից, վերջացրած՝ վարչականով։

Նիկոլը փորձում է խմբագրել ժողովրդի տված քվեն՝ ոչնչացնելով տեղական ինքնակառավարման համակարգը և ձգտելով ուսապարկային համայնքներ ձևավորել, որպեսզի հետագայում կարողանա ընտրակեղծիքներ անել ու պահել աթոռը։

Վարդենիսում, Թալինում, Վեդիում, Վանաձորում և այլ տեղերում Նիկոլն ապօրինաբար միջամտում է ընտրության արդյունքներին՝ քրեաքաղաքական հետապնդումների ենթարկելով իր մրցակիցներին։

Բերենք կոնկրետ օրինակ։ Վանաձորի ավագանու ընտրություններում ՔՊ–ն պարտվեց։ Հաղթեց գործող քաղաքապետ Մամիկոն Ասլայանի գլխավորած ցուցակը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիր» (9 մանդատ), «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցություն (5 մանդատ), «Հայրենիք» (2 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ):

Վանաձորի ընտրություններին մասնակցում էր նաև Էդմոն Մարուքյանի «Լուսահոգի» կուսակցությունը, որն ակնհայտորեն մտցվել էր քվեներ փախցնելու և հաճախորդություն անելու համար։ Էդմոնը, սակայն, չանցավ ավագանի՝ վանաձորցիների կողմից գնահատվելով որպես 3 տոկոսանոց մարած աբլիգացի։

Մարուքյանի «կուսակցությունը» չմտավ ավագանի, բայց շարունակում է «ֆա՛ս» հրամանով իր աշխատանքը վանաձորցիների դեմ։

«Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիքը» միասին ունեն բավարար ձայներ քաղաքի ղեկավար ընտրելու համար, բայց իշխանությունը ապօրինաբար կալանավորեց Մամիկոն Ասլանյանին՝ մեկով պակասեցնելով ավագանու նիստի մասնակիցների թիվը։ Այսօր հենց այդ մեկ քվեն չհերիքեց, որպեսզի նիստը կայանա ու Վանաձորի քաղաքապետ ընտրվի։ Դրան նպաստել էր իր քստմնելի քայլով նույն Էդմոն Մարուքյանը, ով հիմա էլ վերաքննիչի բողոք էր ներկայացրել ընտրությունների արդյունքների դեմ։

Ընտրակեղծարարության հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանի ենթակա վերաքննիչ դատավորը հայտարարել է, թե բա դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու Էդմոնի դիմումի հետ, բայց դեռ նիստ մի անցկացրեք, մինչև տեսնենք, թե ինչ ենք անելու։ Արդյունքում նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։

Նիկոլը ժամանակ է ձգում, որպեսզի կարողանա ճնշումներ իրականացնել ու Թալինի տիպի բան ստանալ Վանաձորում։ Ու այս հարցում նրա շունը «Լուսահոգի» Էդմոն Մարուքյանն է։ Կստացվի՞, թե՞ ոչ, այլ հարց է, բայց փաստն այն է, որ Նիկոլը զրոյացնում է ՏԻՄ համակարգն ու ոչնչացնում ընտրողի քվեն։

Եվ այս ամենը «ժողովուրդն է որոշողը» գոռացող դեմագոգ–պոպուլիստ Նիկոլի պարագայում։ Սրանց այլասերվածությունը սահմաններ չունի։ Ստանալիք պատիժներն էլ համարժեք են լինելու։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը