Լրահոս

24.12.2021 11:42


Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում Niva-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Hyundai-ն էլ՝ Niva-ին. կան վիրավորներ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում Niva-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Hyundai-ն էլ՝ Niva-ին. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40–ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 34.8-րդ կ հատվածում Երևանի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառվ բախվել է ճանապարհի աջակողմյան երկաթե արգելապատնեշին, ինչից հետո Գեղարքունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Մ.- ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով բախվել է Niva-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 70-ամյա Հակոբ Ա.-ն, 59-ամյա Գոռ Ն.-ն և 42-ամյա Արտյոմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը