Քաղաքական

23.12.2021 17:57


ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին կատարելու առողջապահության նախարարի հրամանը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց․ «Հայաստան» դաշինքն էր դիմել ՍԴ (տեսանյութ)

ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին կատարելու առողջապահության նախարարի հրամանը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց․ «Հայաստան» դաշինքն էր դիմել ՍԴ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին հրապարակեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշումը։

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին կատարելու առողջապահության նախարարի հրամանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը