Տնտեսական

23.12.2021 17:54


Փետրվարից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 4,7 դրամով

Փետրվարից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 4,7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա. այս մասին հայտարարել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

«Եթե էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանեինք, ապա համակարգում կունենայինք մոտ 23,8 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։ Եթե սակագնի բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով եկող տարի խնդիրներ կունենայինք անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառները ներկայացրեց Աշոտ Ուլիխանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը