Լրահոս

23.12.2021 17:29


Կոչ ենք անում ավագանու բոլոր անդամներին միանալ այս հայտարարությանը․ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք

Կոչ ենք անում ավագանու բոլոր անդամներին միանալ այս հայտարարությանը․ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք

Կոչ ենք անում ավագանու բոլոր անդամներին միանալ այս հայտարարությանը

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հայտարարությունը․

Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝

1) դատապարտված լինելը և

2) պատիժ կրելը, իսկ ընտրվելու իրավունքի դեպքում ամրագրում է այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունից իրականացնել իրենց ուղիղ պարտավորությունը, այն է՝ ապահովել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, ով կալանավորված է, մասնակցի ավագանու առաջին նիստին և չզրկվի իր սահմանադրական իրավունքից:

Այս խորագրի վերջին նյութերը