Աշխարհ

23.12.2021 18:45


COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 277 միլիոն 161 հազար 452:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 377 հազար 204 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 51 միլիոն 545 հազար 991 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 812 հազար 69-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 765 հազար 976-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 478 հազար 759 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 222 հազար 928 հիվանդացած, նրանցից մահացել Է 618 հազար 91 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 692:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2495, Հնդկաստանում՝ 342, Բրազիլիայում՝ 2878 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը