Աշխարհ

23.12.2021 21:17


Ավստրալացի երեխաներն իրենց հավաքած գրպանի փողով տուն են գնել

Ավստրալացի երեխաներն իրենց հավաքած գրպանի փողով տուն են գնել

Ավստրալական Մելբուռնից երեք երեխա իրենց հավաքած գրպանի փողով տուն են գնել։ Ծնողների հետ միասին նրանք անշարժ գույքի գնման համար վճարել են 671 հազար ավստրալական դոլար,-գրում է 7NEWS պորտալը։

Եղբայրն ու երկու քույրերը, որոնցից կրտսերը վեց տարեկան է, փող էին վաստակել տան գործերին և հորը ֆինանսական գրագիտության մասին գրքերի փաթեթավորմանն օգնելով։ Երեխաներից յուրաքանչյուրը երկու հազարական դոլար է ներդրել Մելբուռնի հարավ-արևելքում գտնվող Քլայդ արվարձանում կիսակառույց շինությամբ հողամաս գնելու համար։

Ընտանիքի հայրը անշարժ գույքում ներդրումների փորձագետ է։ Նա վախեցել էր, որ որոշ ժամանակ անց Ավստրալիայում շատ ավելի դժվար է լինելու անշարժ գույք ձեռք բերելը։ Բնակարանը Մելբուռնում վերջին մեկ տարում թանկացել է 19,5 տոկոսով, իսկ դրա միջին գինը հասնում է 953 հազար դոլարի։ Տղամարդու կանխատեսումներով՝ իրենց ձեռք բերած հողամասի արժեքը առաջիկա տասը տարում կկրկնապատկվի, երեխաները կկարողանան օգուտով վաճառել տունը 2032թ. և կիսել շահույթը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը