Աշխարհ

23.12.2021 20:14


104-ամյա վարսահարդարը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

104-ամյա վարսահարդարը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

ԱՄՆ բնակչուհին նշել է իր 104-ամյակը և բացահայտել երկարակեցության գաղտնիքը, գրում է The Commercial Appeal-ը:

Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքից Էռնեստինա Սփենսերն օրն անցկացրել է իր դստեր և թոռան ընկերակցությամբ։ Սփենսերը ծնվել է Մեմֆիսում 1917 թվականին և իր ողջ կյանքն անցկացրել է հայրենի քաղաքում։ Կինը երկար տարիներ վարսահարդար է աշխատել, և նրա հաճախորդներ են դարձել քաղաքաբնակների մի քանի սերունդ։

104-ամյա թոշակառուն իր երկարակեցության պատճառ է անվանել սերը ուտելիքի հանդեպ։ «Ես մեծ ախորժակ ունեմ։ Ես սիրում եմ ցանկացած ուտելիք: Ճիշտ է, ես հրաժարվել եմ աղից և շաքարից»,-ասել է կինը։

Նա նաև նշել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է փոխվել Մեմֆիսը վերջին հարյուրամյակի ընթացքում, և ուրախ է, որ նա դարձել է այդ փոփոխությունների ականատեսը։ Սփենսերը երիտասարդներին խորհուրդ է տվել հետևել Սուրբ Գրությանն ու չստել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը