Աշխարհ

23.12.2021 19:12


Հարբած թութակները ահաբեկել են քաղաքի բնակիչներին

Հարբած թութակները ահաբեկել են քաղաքի բնակիչներին

Ավստրալական Բրում քաղաքի (Արևմտյան Ավստրալիա) բնակիչները բողոքել են, որ իրենց ահաբեկել են հարբած թութակները, որոնք խմորված մանգո են կերել, հայտնում է The Fox Melbourne-ը։

Քիմբերլիի շրջանում մանգոյի սեզոնի վերջում ընկած պտուղները փտել են և արևի տակ խմորվել: Մանգոն, որը հարուստ է շաքարով, խմորվում է և դրանցում ալկոհոլ է արտադրվում։ Պտուղները գրավում են թռչուններին, ինչի պատճառով տարածաշրջանում հարբած թութակների ներխուժում է տեղի ունենում։ Կարմրաթև թութակներն ագահորեն խմում են խմորված հյութը։

Որոշ թռչուններ սատկում են դրանից հետո՝ նրանք հեշտ զոհ են դառնում գիշատիչների համար: Տեղի անասնաբույժները բուժել են մոտ վեց կարմրաթև թութակների, որոնց նրանց մոտ են բերել տարօրինակ պահվածքի պատճառով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը