Լրահոս

23.12.2021 15:53


Տավուշի մարզում 41-ամյա անտառապետը Mercedes-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է անտառում. կան վիրավորներ

Տավուշի մարզում 41-ամյա անտառապետը Mercedes-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է անտառում. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:40–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տավուշ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ծառերին ու գլխիվայր հայտնվել անտառում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 17-ամյա Նորայր Մ.-ն, 17-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդ Ժիրայր Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղում՝ որպես անտառապետ, իսկ վիրավոր Նորայր Մ.-ն իր որդին է:

Այս խորագրի վերջին նյութերը