Նիկոլ Փաշինյանն ընկեր չունի։ Նրանք, ովքեր Նիկոլին ժամանակին ընկեր էին համարում, շատ վատ բաներ են ասում նրա մասին։
Նիկոլի տեսակը չի կարող ընկեր ունենալ։ Նա մարդկանցից, աշխարհից, ամեն ինչից աբիժնիկ է։ Իր համար մարդիկ օգտագործման ենթակա մատերիալ են՝ զիբիլ։ Ինքը տեսակով մարդատյաց է, քանզի մարդկության թերմացքներից է հանդիսանում։ Էդ տեսակը երբ հասնում է իշխանության, պատուհաս է դառնում պետության ու մարդկանց գլխին՝ բերելով ողբերգություն, ավերածություն, մահեր։
Նիկոլն իր շրջապատում ուսապարկեր է պահում։ Բոլոր ուսապարկերը հավասար են, ոմանք՝ ավելի՛ հավասար։
Ավելի հավասարներին նա ավելի շատ է կերակրում, արտոնություններ տալիս, որ իրեն չդավաճանեն, օգնեն իշխանությունը պահել, բայց հենց ձեռքը ճար է լինում, նախաձեռնում է ավելի հավասար ուսապարկի վերացում։ Վառ օրինակը Հայկ Մարությանն է։ Նրա դեմ Նիկոլը հանեց այս իշխանության ամենաքստմնելի դերակատարումն ունեցողին՝ Ալեն Սիմոնյանին։ Երևանի ավագանիում Նիկոլը չունի Ալենի նման մեկին, դրա համար էլ այդ տղան մեյդան ընկավ։ Պետության հաշվին շրջագայելը, 200 հազար դոլարանոց պադավատով ման գալը, ասֆալտի տենդերներում եղբոր հաջողությունները գին ունեն, և Ալենը պատրաստ է վճարել այդ գինը՝ քայլելով իր անցյալի, ընկերական հարաբերությունների ու ամեն ինչի վրայով։
Ալեն Սիմոնյանը «ալենություն» արեց Հայկ Մարությանի դեմ, մինչդեռ նրան համարում էր ընկեր, որի հետ դեպի աստղեր էր հասնում։
Ի դեպ, Ալենը հանուն Նիկոլի իր ընկերների դեմ ամենակեղտոտ ձևով հանդես գալու պատրաստակամություն ունի։ Դա դրսևորվեց նաև այն փուլում, երբ Արթուր Վանեցյանը քննադատեց Նիկոլին ու դուրս եկավ իշխանությունից։ Մինչև այդ Վանեցյանի հետ ընտանեկան մտերմություն ունեցող Ալենն այնպիսի էնտուզիազմով էր քննադատում Վանեցյանին, որ հասավ ԱԺ նախագահի աթոռին։
Դատելով ամենից՝ Ալենը պատրաստ է հարազատներին էլ փուռը տալ՝ հանուն իր աթոռը պահելու և Նիկոլին ծառայելու։ 1937 թվին այս տեսակը ջրի երես դուրս եկավ ու լիքը մարդկանց «փուռը» տվեց, այդ թվում՝ սեփական ընտանիքի անդամներին։ Ալենն ակնհայտորեն այդ տեսակի ժառանգներից է։
Պատկերացնել կարելի է, թե ինչեր է երգելու Ալեն Սիմոնյանն իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա ամենավտանգավոր կերպարն է առաջին հերթին Նիկոլի համար, քանզի պատրաստ է ամեն ինչի վրայով անցնել՝ հանուն պետբյուջեի հաշվին տժժալու։ Դեռ ինչե՜ր են սպասվում։
Ալեն Սիմոնյանի «ալենությունը»

Հայկ Ուսունց