Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ, նախկին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, թե իշխանությունները գլխի են ընկել, որ ստեղծված իրավիճակից այլ ելք չունեն, քանի որ երկրի բոլոր բնագավառները ձախողված են։
–Իշխանությունն ուզում է հրաժարվել «խաղ չկա» սկզբունքից, քանի որ այնտեղ ամեն դեպքում մարդիկ են, և ինչ–որ պատասխանատվության էլեմենտ կա նրանց մեջ, որը, կարծում եմ, հասարակության առողջացման մթնոլորտին կնպաստի,–ասել է նա։
Հարցին՝ իշխանությունները համաձայնվելո՞ւ են արտահերթ ընտրություններ անցկացնել, Բագրատ Ասատրյանը պատասխանել է, որ դա ճիշտ լուծում կլինի։ Իսկ հարցին՝ ՀԱԿ–ն իշխանությունների՝ այդ քայլը չանելու դեպքում պահուստային քայլ ունի՞ արդյոք, նա պատասխանել է, որ ինքն անձամբ չգիտի հետագա գործողությունների մասին, բայց կարծում է, որ ինչպես եղել են, այդպես էլ շարունակվելու են։
–Ո՛չ մի ստվերային բան չկա. այն, ինչ տեսնում եք հրապարակավ, դա է։ Անկեղծ ասած՝ իշխանությունների աշխատանքային խումբ կամ պատվիրակություն ստեղծելու մասին հայտարարությունն ինձ համար էլ էր անակնկալ, հատկապես հանրապետականների այն անշնորհք, անկիրթ հայտարարություններից հետո, թե գնանք «Օջախում» հաց ուտենք,–ասել է նա։
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ երկխոսության ընթացքում նաև տնտեսական թեմաներ քննարկվեն, Բագրատ Ասատրյանը խոստովանել է՝ այո՛։
Իսկ դիտարկմանը՝ չէ՞ որ ՀԱԿ մյուս անդամները պնդում են, որ երկխոսության միակ թեման արտահերթ ընտրությունների անցկացումն է, նա ասել է, որ դա խնդիրների՛ լուծումն է, ոչ թե միակ թեման։
Հարցին՝ իսկ եթե, այնուամենայնիվ, այնպես ստացվի, որ ՀԱԿ–ն աշխատի տնտեսական համակարգի, ինչպես ինքն է նշում, վատ աշխատողների հետ, անձամբ ինքը կաշխատի՞ նրանց հետ, Բագրատ Ասատրյանը պատասխանել է՝ ոչ թե մարդիկ են վատը, այլ մոդելը։
–Կառավարությունում կան նաև լավ մարդիկ, ովքեր, մեր մեջ ասած, նաև մեր ժամանակ են աճել ու ինչ–ինչ մակարդակների հասել, մարդիկ, որոնց մասին ես այսօր էլ բարձր կարծիք ունեմ, բայց համակարգը հնարավորություն չի տալիս, որ այդ մարդիկ իրենց կարողությունները դրսևորեն։ Կառավարության 90 տոկոսը նորմալ մարդիկ են։ Ինչ վերաբերում է աշխատել–չաշխատելուն, ապա ասեմ, որ մենք հիմա դա ենք անում,–ասել է նա։
–Եթե աշխատելը հնարավոր է, ապա հնարավո՞ր է՝ այդ համակարգը ՀԱԿ–ին կլանի,–հարցրել են լրագրողները։
–Լավագույնը դա կլինի։ Ընդդիմությունը բանակ չի, որ գալիս է բախվելու։ Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում։ Իրական զարգացումն այդպես էլ պետք է լինի,–ասել է նա։
Դիտարկմանը, որ ժամանակին ՕԵԿ–ն այդպես վարվեց, բայց քննադատության ենթարկվեց, Բագրատ Ասատրյանը բացականչել է.
–Վա՜յ, այս ի՞նչ եք ասում։ ՕԵԿ–ն ի՞նչ արեց. հիմա նա հավատարմորեն ծառայում է իշխանությանը։
Հարցին՝ իսկ ի՞նչ երաշխիք, որ ՀԱԿ–ն էլ նույնը չի անի, նա պատասխանել է՝ եթե ՀԱԿ–ը նման բան անի, անձամբ ինքն այնտեղ չի լինի և հավելել, որ ինքն ի՛ր համար կարող է պատասխան տալ, բայց նաև համոզված է, որ նման բան չի լինի։
Հարցին, թե չի՞ կարծում, որ ՀԱԿ–ի հենց ա՛յդ դիրքորոշման փոփոխության պատճառով էր, որ առաջին դեմքերից շատերը դուրս եկան ՀԱԿ–ից, Բագրատ Ասատրյանը պատասխանել է՝ այդ մարդիկ պարզապես ավելի արմատական դիրքորոշում ունեին, քան ՀԱԿ առաջնորդը, որն ասում է, թե իր մարտավարությունն ավելի խաղաղ է, այլ ոչ թե արմատական։
Հարցին՝ փոխվե՞լ է արդյոք ՀԱԿ–ի դիրքորոշումը, քանի որ 2008–ի մարտին այն շատ արմատական էր, ինչի պատճառով էլ զոհեր եղան, Բագրատ Ասատրյանը պատասխանել է՝ ՀԱԿ–ը չի փոխել իր նպատակները։
–Բայց չէ՞ որ 2008–ին իշխանություններն առաջարկեցին ընդդիմության հետ երկխոսություն, բայց այն ժամանակ Դուք մերժեցիք, այսօր ինքներդ եք դա առաջարկում,–հարցրել են լրագրողները։
–Իշխանությունները երկխոսություն չեն առաջարկել,–պնդել է Բագրատ Ասատրյանը։
–Ինչպե՞ս չեն առաջարկել. Սերժ Սարգսյանը փետրվարյան հանրահավաքի ժամանակ առաջարկեց երկխոսություն, որին Դուք պատասխանեցիք, թե թաթար–մոնղոլների հետ խոսելու բան չունեք, իսկ այսօր ինքներդ եք այդ նույն թաթար–մոնղոլների հետ երկխոսության նստում,–վրա են բերել լրագրողները, որին ի պատասխան՝ ասուլիս վարողն ասել է. «Լրագրողները նեղը գցեցին Ձեզ, պարո՛ն Ասատրյան»,–և փակել է ասուլիսը։
«Լրագրողները նեղը գցեցին Ձեզ, պարո՛ն Ասատրյան»

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը