Կառավարությունը հավանություն չտվեց Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, ով առաջարկում էր լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում և նվազեցնել, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող, մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները:
ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։
Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ»:

Աղբյուրը՝ yerevan.today