Տնտեսական

22.12.2021 16:41


2022 թվականին գազի գինը սահմանին կպահպանվի․ Մհեր Գրիգորյան

2022 թվականին գազի գինը սահմանին կպահպանվի․ Մհեր Գրիգորյան

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել սահմանին գազի գինը 2022 թվականին, բայց ճշգրտման կարիք ունեցող հարցեր են մնացել, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գործող գինը սահմանին կպահպանվի հաջորդ տարի, բայց երկու հարց կա, որոնց շուրջ պետք է պայմանավորվել։ Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունն արժեքի մեջ ներառելը։ Այս հարցերը քննարկման փուլում են, բայց գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել է»,-ասել է Գրիգորյանը։

Աղբյուրը` aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը