28-ամյա երիտասարդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի, ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառել, նաև պատճառել գույքային վնաս․ նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 28-ամյա բնակչի կողմից առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու, ինչպես նաև ապօրինի կերպով սառը զենք ձեռք բերելու, կրելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը, չունենալով վարորդական իրավունք, 2021թ. մարտ ամսին Երևան քաղաքի Թումանյան փողոցում վարել է փոխարինված հաշվառման համարանիշներով «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան, որի կապակցությամբ նույն ամսվա 10-ին նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Շարունակելով վարել առանց վարորդական իրավունքի՝ վերջինս վարել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան՝ առանց պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի և հաշվառման համարանիշների, որի հետևանքով 2021թ. մայիսի 9-ին` ժամը 06։00-ին, Թումանյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցվել է ՃՈ ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք, և մայիսի 24-ին երիտասարդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ ստանալով 28-ամյա երիտասարդի կողմից ապօրինի պահվող թմրամիջոցի և զենք-զինամթերքի վերաբերյալ, 2021թ. հուլիսի 29-ին` ժամը 23:00-ի սահմաններում, մոտենալով Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի դիմաց կայանված, վերջինիս կողմից վարվող «MERCEDES-BENZ GLE 63 AMG S» մակնիշի ավտոմեքենային, պահանջել են դուրս գալ, սակայն երիտասարդը, ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու նպատակով, փորձել է դիմել փախուստի: Եվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր վարած ավտոմեքենայի դիմացի և հետևի հատվածներում կայանված ավտոմեքենաների պատճառով առկա տարածությունը բավարար չի եղել ճանապարհի երթևեկելի գոտի դուրս գալու համար՝ երիտասարդն իր երթևեկության համար անհրաժեշտ տարածությունն ապահովելու նպատակով կտրուկ հետընթաց է կատարել և դիտավորությամբ հարվածել ՀՀ ոստիկանության օպեր լիազորի՝ «BMW 528 I» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածին՝ դիտավորությամբ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Նշված մեխանիկական ներգործության արդյունքում «BMW 528 I» մակնիշի ավտոմեքենան տեղաշարժվել է և երիտասարդին հաջողվել է իր ավտոմեքենայով դուրս գալ ճանապարհ, որից հետո վերջինս վարել է այնտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով նրանց առողջության համար:
Քննությամբ պարզվել է նաև, որ 28-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել սառը զենք հանդիսացող որսորդական դանակ և կրել պարանոցից կախված կաշվե պայուսակի շղթային ամրացված վիճակում, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: