Քննարկվում է սկզբում Նախիջևանի միջոցով դեպի Իրան երկաթգիծ բացելու տարբերակը. Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում անցկացվող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է, թե ինչ հարցեր են քննարկվում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմայով:
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը:
Քննարկման դրված տարբերակներից մեկն այն է, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը, Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցություն բացվի (քանի որ նախկինում հայտարարվել էր, որ շինարարությունը կարող է երեք տարի տևել):
«Ցանկացած ապաշրջափակման հնարավորություն, որը կարելի է իրականացնել առկա ենթակառուցվածքի միջոցով, իհարկե, ցանկալի է մեզ համար։ Բայց դա բանակցությունների առարկա է, և դեռևս չեմ կարող ասել, թե ինչ համաձայնության կգանք»,–ասել է Գրիգորյանը`մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի քննարկումները:
Քննարկվել են նաև մեկ այլ՝ Իջևան-Ղազախ երկաթուղու (Հայաստանի հյուսիս-արևելքով) բացման հնարավորությունները։ Գրիգորյանը պարզաբանել է, որ այս փուլում քննարկվում են առավել իրատեսական նախագծեր, որոնք ծախսերի և արդյունքի ողջամիտ հարաբերակցություն են տալիս։
«Թեև օրակարգից ոչ մի տարբերակ չի հանվել, սակայն այժմ քննարկվում են բանակցությունների այս փուլի համար կիրառելի հարցեր»,-պարզաբանել է ՀՀ փոխվարչապետը:
Նա հավելել է, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն առայժմ քննարկվել է միայն հայեցակարգային մակարդակով՝ առանց որևէ մանրամասնության:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Գրիգորյանը իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ Երևանում անցկացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am